տուն Հասարակություն Ավստրիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին կընդունի միայն նախնական գրանցման դեպքում

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին կընդունի միայն նախնական գրանցման դեպքում

163
0

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Ավստրիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (պայմանավորվածության ձեռք բերման) դեպքում։

«Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին [email protected]` նշելով Ձեր հեռախոսահամարը։ Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում»,-ասված է դեսպանությամն ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարության մեջ։