Երեկ Ավստրիայում տեղի են ունեցել համապետական ընտրություններ, որի արդյունքում Ավստրիայում իշխող կոալիցիան կարողացել է պահպանել խորհրդարանական մեծամասնությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սոցիալ-դեմոկրատական և Ժողովրդական կուսակցթյունները ստացել են ձայների համապատասխանաբար 27.1 և 23.8 տոկոսները, ինչը հնարավորություն է տվել զբաղեցնել երկրի խորհրդարանի ընդհանուր 183 տեղից 99-ը և նորից կառավարություն ձևավորել։ Նույն աղբյուրի համաձայն՝ այդուհանդերձ սա ավելի վատ արդյունք է, քան 5 տարի առաջ արձանագրվածը։
Ազգայնական «Ազատություն» կուսակցությունն ամրապնդել է դիրքերը՝ հավաքելով ձայների 21.4 տոկոսը և զբաղեցրել 42 տեղը։
Տեղեկացնենք նաև, որ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 6 մլն ավստրիացիներից 66 տոկոսը։