Ավստրալիան մոտ օրերս կսկսի Իրաքի քրդական խմբավորումներին, որոնք մարտնչում են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ, զենքով սպասարկելը։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոթը։ Հաղորդում է ITAR-TASS-ը։
Կառավարության ղեկավարը նաեւ հայտնել է, որ Կանբերան կարող է ընդլայնել ռազմական օգնությունը այն ուժերին, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ։ Աբոթը նաեւ նշել է, որ նման որոշումը կկայացվի համախոհ երկրների հետ խորհրդակցելուց հետո։