տուն Աշխարհ Ավստրալիան աղետի մեջ է. զոհերի թիվն աճում է

Ավստրալիան աղետի մեջ է. զոհերի թիվն աճում է

317
0

Ավստրալիայում շարունակվում են անտառային հրդեհները:

Վերջին տվյալներով, բնաղետի հետևանքով զոհվել է 28 մարդ, անշնչացել է կենդանական աշխարհի առնվազն 1 միլիարդ ներկայացուցիչ:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, հունվարի 10-ին և 11-ին երկրի հարավարևելյան շրջանում տապը սաստկանալու է: Իշխանությունները ակտիվորեն տարհանում են տեղի բնակիչներին:

Միաժամանակ, այսօր՝ հունվարի 10-ին, Ավստրալիայի 9 քաղաքներում նախատեսվում են բազմահազար ցույցեր, որոնց մասնակիցները բողոքում են իշխանությունների դեմ, մասնավորապես՝ քննադատում երկրի վարչապետին անփութության և ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու համար: