Ավստրալիայի արևմուտքում սերֆինգիստը մահացել է շնաձկան հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Առայժմ հայտնի չէ մարզիկի անձը։ Ներկայումս ոստիկանությունը փորձում է պարզել տեղի ունեցածի հանգամանքները։ Իշխանությունները փակել են բոլոր լողափերը, որոնք մոտ են այդ վայրին։