Գիտնականներն Ավստրալիայում հայտնաբերել են թռչնի հետքերի հնագույն նմուշներ: Հետքերը մոտ 105 միլիոն տարեկան են: Հայտնագործության մասին նկարագրվել է Palaeontology ամսագրում:
Հայտնագործությունն իրենից ներկայացնում է թռչունի քարացած երկու թաթ:
Հնագույն թռչունների հետքերը հայտնաբերվել են «Դինոզավրերի ծովախորշում», որը գտնվում է Մելբուռնից ոչ հեռու: Այստեղ գտնվել են նաև դինոզավրերի այլ հետքեր, սակայն թռչուններին պատկանող հետքեր առաջին անգամ են գտնվում: