Մայիսի 8-ին Ավստրալիայում ծնված երկգլխանի երեխան մահացել է կյանքի 19-րդ օրը։ Նրա ծնողները մինչև ծնվելն էլ իմացել են, որ երեխան ունենալու է մի շարք լուրջ խնդիրներ։ Այդուհանդերձ, կինը հրաժարվել է վաղաժամ ընդհատել հղիությունը։
Չնայած բժիշկների նախազգուշացումներին, Ռենե և Սայամոն Հոունը հայտարարել են, որ ցանկանում են տեսնել իրենց երեխայի ծնունդը, նույնիսկ, եթե նա արելու է երկու-երեք օր։ «Գոնե երեխայիս հետ որոշ ժամանակ կանցկացնեմ», — ասել է մայրը։ Երկգլխանի երեխային անվանակոչել են Հույս և Հավատ։ Երեխան ունեցել է երկու ուղեղ, սակայն մեկ մարմին։ Բժիշկների խոսքերով՝ նման պաթոլոգիկ խնդիրներ ունեցող երեխայի համար 19 օր ապրելն իսկական ռեկորդ է։
Դիտարկումների ամբողջ շրջանում գրանցվել է երկգլխանի երեխայի ծննդյան 35 դեպք։