տուն Քաղաքական Միջազգային Ավստրալիայի վարչապետը հաստատել է, որ ազդանշանները պատկանում են անհետացած ինքնաթիռի սև արկղերին

Ավստրալիայի վարչապետը հաստատել է, որ ազդանշանները պատկանում են անհետացած ինքնաթիռի սև արկղերին

61
0

malaysia-airlines-missing-flight

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտն այսօր հայտարարել է, որ Malaysia Airlines անհետացած ինքնաթիռի որոնման վայրում արձանագրված ազդանշանները պատկանում են այդ ինքնաթիռի «սև արկղերին»։ Այս մասին հաղորդում է ABC կայքը։

«Մենք բավականին նեղացրել ենք որոնման գոտին և վստահ ենք, որ ազդանշաններն արձակում են «սև արկղերը»», — ասել է Էբոտը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից Չինաստանի մայրաքաղաք Պեկին 239 մարդ տեղափոխող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։ Ներկայում այն փնտրում են նախանշված ուղուց մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա։