տուն Քաղաքական Միջազգային Ավստրալիայի նահանգապետը հեռացել է մեկ շիշ գինու պատճառով

Ավստրալիայի նահանգապետը հեռացել է մեկ շիշ գինու պատճառով

92
0

572608-tony-abbott

Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարի Օ՛Ֆարելը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հակակոռուպցիոն քննությունից հետո պարզ է դարձել, որ նա կեղծ տեղեկություններ է հաղորդել ստացված նվերների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նախկին վարչապետն ընդունել է այդ որոշում, երբ իմացել է, որ քննության մոտ հայտնվել է մի գրառում, որը նա կատարել էր 2011 թվականին: Դրանում նա շնորհակալություն է հայտնել 2,8 հազար դոլարանոց գինու շշի համար: Օ՛Ֆարելն ասել է, որ քննությանը չի խաբել: Նա պարզապես մոռացել էր այդ նվերի մասին:

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտն ասել է, որ Օ՛Ֆարելի հրաժարականը ազնվության յուրօրինակ դրսևորում է, ինչը հազվադեպ է ավստրալական քաղաքականությունում: