Այսօր Ավստրալիայի ափին հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ, որոնք կարող են պատկանել այս տարվա մարտի 8-ին անհետացած մալայզիական օդանավին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանություններին:
Բեկորները հայտնաբերվել են Օգաստա քաղաքից 10կմ հեռավորության վրա: Ներկայում լուսանկարների օգնությամբ փորձ է արվում պարզել, թե արդյոք դրանք պատկանում են վերոնշյալ ինքնաթիռին:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Կուալա-Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռը անհետացել էր ռադարներից, մինչև այս պահը որոնողական աշխատանքներն օգուտ չեն տվել: Ինքնաթիռում եղել է 239 մարդ: