տուն Քաղաքական Միջազգային Ավստրալացի հեռուստաաստղը ինքնասպան է եղել տրոլինգի պատճառով

Ավստրալացի հեռուստաաստղը ինքնասպան է եղել տրոլինգի պատճառով

94
0

dawson-729-620x349

Ավստրալացի հեռուստաաստղ Շարլոտ Դոուսոնը, ով ժամանակին եղել է հայտնի մոդել, հայտնաբերվել է մահացած Սիդնեյի իր բնակարանում։ Նա 47 տարեկան էր։ Ոստիկանությունը հաղորդում է, որ նրա մահվան պատճառը սպանությունը չէ։ Այլ մանրամասներ չեն հաղորդում։

Սակայն The Guardian-ի փոխանցմամբ՝ 2012  թվականին Դոուսոնի մոտ զարգացել էր ընկճախտը, այն բանից հետո, երբ համացանցում անընդհատ հայտնվում էին իր մասին «տրոլներ»։ Այդ տարի նա ինքնասպանության փորձ կատարելու հետեւանքով հայտնվել էր հիվանդանոցում։ Օգտատերերը սկսել էին հետապնդել Դոուսոնին համացանցում այն բանից հետո, երբ նա սկսել էր ակտիվ պայքարել հայտնի մարդկանց դեմ արվող «տրոլների» դեմ։

Ծնունդով նորզելանդուհու Դոուսոնի մահը սգալու մասին հայտարարել է նաև այդ երկրի վարչապետ Ջոն Քեյը, ով գրառում է կատարել Twitter-ում։