Ավստրալական Քվինսլենդում ոստիկանները պատահաբար կորցրել են մատանին, որը գտնվում էր ոսկերչական խանութը թալանած հանցագործի մարսողական համակարգում. նրանք դեն են նետել կողոպտիչի արտաթորանքը, որի մեջ եղել է մատանին, հաղորդում է ABC News-ը։
Կորած մատանին որոնելու գործողություն չի կազմակերպվի, քանի որ այն ավելի թանկ կարժենա, քան մատանին ինքը։ Այդ մասին հայտնել է ոստիկանության կոմիսար Ռոսս Բարնետը։ Սակայն ոստիկանությունը հույս ունի, որ կհաջողվի ձեռքից բաց չթողնել երկրորդ մատանին. ռենտգենյան նկարը ցույց է տվել, որ կողոպտիչը 2 մատանի է կուլ տվել։ Այդ նպատակով ամեն առավոտ նրան տանում են Բրիսբենի օդանավակայանի հատուկ զուգարանը, որը համանման դեպքերի համար օգտագործում են սահմանապահներն ու մաքսավորները։