Ազգային վիճակագրական ծառայությունը քիչ առաջ հրապարակեց տնտեսության վերաբերյալ այս տարվա հունվար-մարտ ամիսների հիմնական-նախնական տվյալները, ըստ որի տնտեսական ակտիվության ցուցանիշը նշված ժամանակահատվածում կազմել է 3.3%: Ընդ որում ամենաբարձր աճը գրանցվել է գյուղատնտեսությունում՝ 5.2%, իսկ ամենացածրը՝ արդյունաբերությունում (այն անկում է ապրել 2.8%-ով): Շինարարության ծավալն աճել է 0.7%-ով, առևտրի շրջանառությունը՝ 4.5%-ով, ծառայությունների ծավալը՝ 3.5%-ով: Սպառողական գների ինդեքսը (4.6%) միջին ամսական անվանական աշխատավարձի աճից (6.6%) ցածր է եղել: Արտահանումը նույն ժամանակահատվածում աճել է 1.8%-ով, ներմուծումը՝ 0.2%-ով: