տուն Տնտեսական ԱՎԾ-ն էլ արտաբյուջետային հաշիվ կունենա` մինչև 2015-ի մարտի 1-ը

ԱՎԾ-ն էլ արտաբյուջետային հաշիվ կունենա` մինչև 2015-ի մարտի 1-ը

98
0

փողԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Հայաստանի կառավարությանը  գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման համար տրամադրվելու է 200000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ համաձայն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջև կնքված համաձայնագրի (Implementation Letter Number 32 under Assistance Agreement No AAG-111-G-10-001):

Համաձայնագրի համաձայն` ծրագրի սկիզբը նախատեսվում է 2014թ. հունիսի 15-ը, իսկ ավարտը՝ մինչև 2015թ. մարտը:

Կառավարության վաղվա նիստում Թույլատրվելու է  Ազգային վիճակագրական ծառայությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում  բացել արտաբյուջետային հաշիվ`  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման համար տրամադրվող  ֆինանսական միջոցների տնօրինման համար: Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը  մինչև  2015 թվականի   մարտի  1-ն է :

Բացի այդ, «Work4Youth» ծրագրի շրջանակում ԱՎԾ-ն իրականցնելու է ևս 100 հազար ԱՄՆ դոլար արժողության հետազոտական ծրագիր, որի համար ևս անհրաժեշտ է ունենալ արտաբյուջետային հաշիվ: