Վերջին օրերին հասարակական ու քաղաքական շրջանակները բուռն կերպով քննարկում են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գործունեությունը, հատկապես կառույցի համաժողովից հետո՝ դրա ժամանակ հնչած առանձին ձևակերպումների մասով:
Ուշագրավ է, որ Վազգեն Մանուկյանի գլխավորած ակումբի գործունեության առնչությամբ հանրության լայն շրջանում առկա է հիմնականում բացասական վերաբերմունք:
Լրագրողները ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում «Վերնատուն» ակումբի գործունեությանը:
Ավինյանը նշել է, որ դրական կարծիք ունի, սակայն մանրամասնել է, թե չի հետևել ակումբի աշխատանքներին: Դիտարկմանը, թե «Վերնատան» կազմակերպած համաժողովի շրջանակում քննադատություն է հնչել իշխանությունների վարած քաղաքականության հասցեին, փոխվարչապետը հույս է հայտնել, որ այդ մասին խոսող քաղաքական ուժերն ու գործիչները նոր մոտեցումներով հանդես կգան: