տուն Քաղաքական Միջազգային Ավիաընկերությունները մեզ դրել են պահածոյացված ձկան տեղ․ The New York Times

Ավիաընկերությունները մեզ դրել են պահածոյացված ձկան տեղ․ The New York Times

119
0

jp-SMOOSH-articleLarge

Այն ուղևորները, ովքեր շատ են ճանապարհորդում, ավելի ու ավելի են բողոքում ինքնաթիռներում ազատ տարածությունների բացակայությունից։ Ամերիկյան The New York Times-ը գրում է, որ ավիաընկերություններն ուղևորներին սկսել են «պահածոյացված ձկան տեղ» դնել, քանի որ նրանք ավելի ու ավելի են նեղացնում աթոռների միջև տարածությունները՝ լրացուցիչ գումարներ աշխատելու համար։ Ուղևորներից մեկը The New York Times-ին ասել է, որ ավելի լուրջ կոնտակտային մարզաձև, քան ճանապարհորդելն է, աշխարհում չկա։

Վերջին երկու տասնամյակում աթոռների շարքերի միջև տարածությունը 86 սմ-ից հասել է 76 սմ-ի։ Որոշ ավիաընկերություններ այն հասցրել են նույնիսկ 71-ի։ Սա թույլ է տալիս ավիաընկերություններին՝ լրացուցիչ աթոռներ ավելացնել և լրացուցիչ եկամուտներ ապահովել։ Նրանք մշակում են ավելի թեթև ու բարակ նյութերից նստատեղեր։ Օրինակ Southwest ամերիկյան ընկերությունը, որն ամենախոշոր ներքին փոխադրողն է, այս միջոցով մեկ շարք է ավելացնում ուղևորների աթոռներին (6 նոր աթոռ), ինչը թույլ է տալիս ապահովել տարեկան լրացուցիչ 220 միլիոն դոլար։

Կան դեպքեր, երբ ավիաընկերությունները նվազեցնում են զուգարանների թիվը՝ աթոռ ավելացնելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here