Ծննդյան տոնի հաջորդ օրը շուրջ 400 պատանիներ հարձակվել են Նյու Յորքի Բրուքլին շրջանում գտնվող Kings Plaza առևտրի կենտրոնի վրա և սկսել են ավերել այն։ Ավանդաբար, Ծննդյան տոնի հաջորդ օրը խանութները լեփ լեցուն են լինում այցելուներով։
Ոստիկանները պարզել են, որ Facebook և Twitter սոցիալական ցանցերի միջոցով պատանիները կազմակերպել են ֆլեշ մոբ, որն էլ իրականացրել են դեկտեմբերի 26-ին։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։ Ոստիկանությանը դժվարությամբ հաջողվել է ցրել պատանիներին, իսկ խանութները կրկին վերաբացվել են։