տուն Աշխարհ Ավերիչ երկրաշարժի հետևանքով կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)

Ավերիչ երկրաշարժի հետևանքով կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)

381
0

Մոտ 2000 ալբանացի ոստիկաններ ու փրկարարական ջոկատներ շարունակում են որոնողական և վերականգնողական աշխատանքները այսօր՝ նոյեմբերի 26-ի վաղ առավոտյան երկրին պատուհասած հզոր երկրաշարժի փլատակների վրա:

ՆՏՎ-ի հաղորդմամբ, 6,4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից մի փոքր հեռու:

Այս պահին հաղորդվում է երկրաշարժի հետևանքով 6 զոհերի, ինչպես նաև 300 վիրավորների մասին: Փակ են մայրաքաղաքի դպրոցներն ու գլխավոր օդանավակայանը:

Ենթադրվում է, որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Համացանցում արդեն տարածվել են ավերիչ բնաղետի ականատեսների նկարահանած տեսանյութերն ու լուսանկարները: