տուն Աշխարհ Ավերիչ երկրաշարժից քանդված տների փոխարեն նոր բնակարաններ կկառուցվեն

Ավերիչ երկրաշարժից քանդված տների փոխարեն նոր բնակարաններ կկառուցվեն

455
0

Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր են ավերվել։ Դրանց փոխարեն կկառուցվի 2000 նոր բնակարան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը: Վերջինս նշել է, որ հողային աշխատանքներն արդեն սկսվել են:

Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը` հիշեցնենլով, որ Էլազըղ նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել է 6,8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Փլուզումներ են եղել Էլազըղից մինչև Մալաթիա։ Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի: