տուն Հասարակություն Ավելի քան 4 միլիարդ դրամ է վերականգնվել պետական բյուջե․ ՀԾՔ պետ

Ավելի քան 4 միլիարդ դրամ է վերականգնվել պետական բյուջե․ ՀԾՔ պետ

293
0

Միայն այս տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ գումար՝ մոտ 4 մլրդ 335 մլն դրամ, որը 7 անգամ ավելին է, քան ՀՔԾ գոյության 11 տարիների ընթացքում քննված գործերով վերականգնված ամբողջ գումարը՝ 597 մլն ՀՀ դրամը:

Այս մասին քիչ առաջ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՔԾ աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:

Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա միայն պետական բյուջե փոխանցված գումարն է: