35.5 միլիոն դոլարով աճուրդում վաճառվել է աշխարհի ամենամեծ նարնջագույն ադամանդը, որը կշռում է 14,82 կարատ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Աճուրդը կայացել է Ժնևում Christie’s աճուրդների տանը։ Կազմակերպիչները հրաժարվել են բացահայտել գնորդի անձը։ Ադամանդի նախնական գինը կազմում էր 17-20 մլն դոլար։ Հայտնի է, որ ադամանդը վերջին 30 տարում գտնվել է մասնավոր հավաքածուում։ Christie’s աճուրդների տան կողմից տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ այն հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում․ «Սա ամենախոշոր աներևակայելի նարնջագույն ադամանդն է, որը երբևէ աճուրդի է հանվել»։