տուն Աշխարհ Ավելի քան 120 երկրներ հանդես են եկել պանդեմիայի պատճառների հետաքննության օգտին

Ավելի քան 120 երկրներ հանդես են եկել պանդեմիայի պատճառների հետաքննության օգտին

185
0

Աշխարհի 122 երկիր կողմ է կորոնավիրուսի տարածման պատճառների անկախ հետաքննություն անցկացնելու Ավստրալիայի կոչին։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը

Եվրոպական Միության, աֆրիկյան երկրների, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից հաստատված փաստաթղթով առաջարկվում է «անկողմնակալ, անկախ և համակողմանի կերպով գնահատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համակարգվող համաշխարհային արձագանքը COVID-19-ի համավարակին»:

Փաստաթղթում Չինաստանը կամ Ուհան քաղաքը չի հիշատակվում:

Հարցը քվեարկության կդրվի երեքշաբթի առավոտյան՝ առողջապահության համաշխարհային ամենամյա վեհաժողովի ընթացքում, որին մասնակցում է ՄԱԿ-ի 194 երկիր: Երկօրյա վեհաժողովն այս տարի անցկացվում է առցանց:

Ի դեպ, Ավստրալիայի այս նախաձեռնության պատճառով Չինաստանի հետ հարաբերությունները լարվել են: Պեկինը մեծ մաքսատուրքեր է սահմանել ավստրալական գարու համար և արգելափակել է ավստրալական մսամթերքի որոշ տեսակների ներմուծումը: