տուն Սպորտ Ավելի քան 100 երկրպագուներ ներկա են գտնվել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզմանը

Ավելի քան 100 երկրպագուներ ներկա են գտնվել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզմանը

110
0

1364560

Մեկ ժամ առաջ Հայաստանի ազգային ընտրանին մարզում է անցկացրել «Կրասնոդար» ակումբի ակադեմիայում, որի դռներն առաջին 15 րոպեներին բաց են եղել երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։

Ինչպես գրում է  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ավելի քան 100 հայ երկրպագուներ ներկա են գտնվել հավաքականի նախախաղային մարզմանը, որի ընթացքում երգել են երգել և բարձրացրել Հայաստանի մեծ դրոշը։

Հատկանշական է, որ հարևան խաղադաշտում զուգահեռ մարզվում էր Ռուսաստանի «ամենահայկական» ակումբը՝ «Սպարտակը», որը պատրաստվում է մարտի 8-ին Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակներում «Թերեքի» հետ Գրոզնիում կայանալիք հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպումը կկայանա վաղը Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում։