«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն ` անդրադառնալով մարտի մեկին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հնչած ելույթներին, ասաց, որ իր համար բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնք, եթե համեմատում ենք նախորդ տարիների գործողությունների հետ, շատ իրարամերժ հասկացություններ է պարունակում:
«Եթե ասում են, որ միտինգը ոչինչ չի տա, բա ինչ անենք, որ մի բան փոխենք: Ոչ ոքի ասածը չի համոզում, որ մի բան կարող է փոխվել: Գնացել էի հանրահավաքին, ավելի շվարեցի, մոլորվեցի: Ինչ պիտի լինի մեր վաղվա օրը: Էն որ ասում ենք մեր գլխին փաթաթեցին դեմոկրատ, լիբերալ, մեզ տարան սննկացման, ես դրա հետ բացարձակ համաձայն չեմ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Իսկ հանրահավաքին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության մասին Բախշյանն ասաց, որ «Ժառանգությունը» մշտապես պատրաստ է միանալ ցանկացած շարժման, որը օգուտ կտա Հայաստանին:
Like this:
Like Loading...