տուն Հասարակություն Ավելի լավ է «պարիկով» գալ, քան թաշկինակը ձեռքին. ԱԺ-ում կրքերը թեժ են

Ավելի լավ է «պարիկով» գալ, քան թաշկինակը ձեռքին. ԱԺ-ում կրքերը թեժ են

284
0

Պարոն Մարուքյանը փոխանակ մասնակցի քննարկմանը, չգիտեմ՝ ուր է. խոսեց՝ գնաց, մեկ ժամ առաջ էլ «Ֆեյսբուք»-ում ստատուս է գրում անգլերենով՝ պետական շահի մասին:

Այս մասին խորհրդարանում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա նաև դիմեց ԼՀ խմբակցության քարտուղար Մանե Թանդիլյանին՝ վերջինիս մեղադրելով հանձնաժողովի աշխատանքներին՝ տվյալ օրինագծի շրջանակում չմասնակցելու մեջ:

«Ավելի լավ է «պարիկով» գալ, քան թաշկինակը ձեռքին»,- ելույթի վերջում խորհրդանշական տոնով հավելեց Վլադիմիր Վարդանյանը: