Ինչպես արդեն նշել ենք, այսօր քաղաքացիների մի հոծ բազմություն բողոքի ակցիա էր կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելու նախագծի վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին ՀՀԿ գրասենյակ, պահանջել են լսել իրենց և մեկնաբանություններ տալ: Քիչ առաջ ՏՏ ոլորտի մասնագետ Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք քիչ առաջ մի քանի հոգով հանդիպել են ՀՀԿ-ական ներկայացուցիչներից մեկի հետ, վերջինիս ներկայացրել են 25 հարցից բաղկացած փաստաթուղթ՝ օրենքը վերանայելու վերաբերյալ, իսկ ՀՀԿ ներկայացուցիչն էլ խոստացել է, որ կքննարկեն ներկայացրած դիտողությունները, և չի բացառվում, որ որոշ վերանայումներ լինեն օրենքում: Նշենք, որ այս պահին բողոքի ակցիան ավարտվել է: