տուն Տնտեսական Ավարտվեցին բյուջեի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում

Ավարտվեցին բյուջեի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում

188
0

Այսօր ՀՀ Ազգային ժողովում քննարկվեցին նաև տրանսպորտի և կապի ոլորտի, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը անդրադարձան համապատասխան ոլորտների բյուջետային ֆինանսավորմանը եւ ծրագրերին:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց եկամուտների ձեւավորման պատկերը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:
Տրանսպորտի եւ կապի ոլորտներին 2014 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 82,182.2 մլն դրամ: Ընթացիկ ծախսերի համար հատկացված միջոցները մասնավորապես ուղղվելու են «Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում», «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում», «Հեռահաղորդակցության եւ կապի կանոնակարգման ծառայություններ», «Երկաթուղու շինարարություն» փակ բաժնետիրական ընկերությանը սուբսիդիայի տրամադրում», «Ուղեւորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սուբսիդիայի տրամադրում», «Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեներին նպատակային հատկացումների, սուբվենցիաների տրամադրում» ծրագրերի իրականացմանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար 525 մլն եւ 290 մլն դրամ, որոնք հիմնականում պահպանման ծախսեր են:

Անշարժ գույքի կադաստրի ոլորտում իրականացվող քաղաքականությունը 2014թ. ուղղված է լինելու ՀՀ-ում անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համակարգի զարգացմանը խոչնդոտող գործոնների վերացմանը եւ ՏՏ կիրառման բարձր մակարդակով համակարգի ձեւավորմանը:

Այսպիսով` ավարտվեցին «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ առաջիկա երեք օրերի ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովները կարող են հրավիրել իրենց ոլորտներին վերաբերող գերատեսչությունների ղեկավարներին, ստանալ բյուջեի վերաբերյալ իրենց մտահոգող հարցերի պատասխանները, որոնց հիման վրա էլ այդ ընթացքում կամփոփվեն քննարկումները եւ կներկայացվեն գրավոր առաջարկներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here