տուն Քաղաքական Միջազգային Ավակովը ներկայացրել է ռուսական բանակի՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու ապացույցներ (լուսանկարներ)

Ավակովը ներկայացրել է ռուսական բանակի՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու ապացույցներ (լուսանկարներ)

72
0

10494813_655690577854385_1484307872180611403_n

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են ձերբակալել զինվորականների, որոնք Ռուսաստանի կողմից զրահամեքենայով փորձել են ներխուժել Ուկրաինայի տարածք։ Սա հերթական ապացույցն է, որ ռուսական կողմը ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողություններին՝ աջակցելով անջատողականներին և գրոհայիններին։

Որպես ապացույց Ավակովը հրապարակել է ռուսական կնիքով զրահամեքենայի գրքույկը։ «Մի ռուս մեծ զորավար ասել է, և այս խոսքերը Պուտինին պետք է հիշեցնել․ «Ով մեզ վրա թրով կգա, թրով էլ կզոհվի»», — գրել է Ավակովը։

Մոսկվան մինչև հիմա հերքում իր մասնակցությունը ռազմական գործողություններին։ Այս տեղեկությունը ռուսաստանցի պաշտոնյաներն առայժմ չեն մեկնաբանում։