Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ոստիկանությունը չի ցանկացել ուժային մեթոդներով ձերբակալել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որպեսզի չսադրի հասարակությանը: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Մենք Նալիվայչենկոյի հետ միասին (ՈՒԱԽ — ի ղեկավար) ունեինք բոլոր հնարավորությունները: Գտնվելով Ղրիմում` մենք կարող էինք ուժ կիրառել Յանուկովիչի ձերբակալության ժամանակ: Սակայն մենք չարեցինք դա, որպեսզի չսադրենք հասարակությանը, այդ թվում` ռուսամետ դիրքորոշմամբ Ղրիմի քաղաքացիներին: Հիմա կարևորը Ղրիմում զինված և միջէթնիկական հակամարտություն չհրահրելն է», — ասել է Ավակովը: