տուն Հասարակություն Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը

Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը

266
0

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

« Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի
Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը

Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի և յուղի օրհնության արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը՝ սրբի բարեխոսության և օրհնության հայցով համավարակի այս իրավիճակում մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի համար։

Արարողության հեռարձակմանը կարող եք հետևել առցանց, ժամը 16:00-ին՝
— Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում,
— «Շողակաթ» հեռուստաընկերության https://www.youtube.com/user/ShoghakatTVcompanyhttps://www.facebook.com/ShoghakatTv/ էջերում»: