«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ. այս մասին aysor.am-ի հետ զրույցում հայտնել է Բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։
«Իրանի քաղաքացի չի եղել մահացածը, ՀՀ քաղաքացի է, մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը», — ասաց նա։
Ասատրյանն ասաց՝ դեռ հաստատված չէ կորոնավիրուսի հանգամանքը։
«Թեստն ուղարկել ենք, բայց 90 տոկոսով չի լինի կորոնավիրուս։ Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար», — ասել է ԲԿ-ի տնօրենը։