Խոյ
Խոյերին սպասվում են բազում անակնկալներ ու ծանոթություններ: Խոյերի համար սկսվում է «սպիտակ շրջան»: Հաջողությունը իրեն զգացնել կտա և անձնական, և ընկերական և գործնական ասպարեզում:
Երկվորյակ
Ամեն ինչ կընթանա ըստ պլանի: Ինքներդ պետք է ձեզ համար ճանապարհ հարթեք ու հասնեք հաջողության: Ուրիշի «գցած» ճանապարհով գնալը ոչ մի տեղ չի տանի:
Խեցգետին
Պետք է հոգ տանեք ձեր իրավունքների մասին: Շատ մի վստահեք ընկերներին ու շրջապատին, քանի որ դիմացինը կարող է չարաշահել ձեր վստահությունը:
Առյուծ
Լավ ժամանակաշրջան է մրցույթների մասնակցելու համար: Ցանկացած մենամարտում Առյուծները հաղթող դուրս կգան: Ամեն դեպքում պահպանեք զգուշավորությունը:
Կույս
Ֆինանսական ու նյութական դրությունը կբարելավվի: Ֆինանսական հաջողությունները կլինեն ինչպես ձեր, այնպես էլ ընկերների ուժերով: Խորհուրդ չի տրվում մեծ գնումներ կատարել:
Կշեռք
Կենտրոնացեք ձեր նպատակների վրա ու ուշադրություն մի դարձրեք շրջապատի կարծիքին: Ձեզ հենց այսպիսի տակտիկա է պետք կիրառել, եթե ցանկանում եք հասնել հաջողության: Ժամանակը ճիշտ օգտագործեք ու նյարդայնացեք ամեն մի մանրուքից:
Կարիճ
Աշխատավայրում ուշադրություն դարձրեք մանրուքներին: Փորձեք ավելի քիչ կենտրոնանալ փողի վրա, դա կարող է հանգեցնել և չափից դուրս շռայլության և գծուծության:
Աղեղնավոր
Ձեզ շրջապատեք մարդկանցով, որոնք ուրախություն են պատճառում: Հակառակ դեպքում շատ հնարավոր է տխուր մտքերը համակեն ձեզ ու խաթարեն հանգիստը:
Այծեղջյուր
Սպասվում է գործնական առաջընթաց ու հաջողություն: Հնարավոր է նպատակակետըւ սխալ եք ընտրել, դրա համար չեք հասնում հաջողության, ընտրեք ճիշտ նպատակ ու ամեն ինչ լավ կլինի:
Ջրհոս
Գրեթե բոլոր հարցերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Կուտակած գիտելիքներն ու փորձը կնպաստեն գործնական առաջընթացին: Առաջնահերթություններ սահմանեք ու սկսեք հերթով զբաղվել դրանցով:
Ձկներ
Փոքրիկ անախորժությունները թող ձեզ չհուսահատեցնեն: Օրը լարված է, բայց ամեն ինչ ուղղելի է, համբերատար եղել, լեզվակռվի մի բռնվեք ու ամեն ինչ ձեր ուզածով կլինի: