տուն Հասարակություն Առողջապահություն Աստղաբանը` կորոնավիրուսի համաճարակի մասին (տեսանյութ)

Աստղաբանը` կորոնավիրուսի համաճարակի մասին (տեսանյութ)

973
0

Պետք չէ պանիկայի մատնվել։ Դա իմունիտետն ավելի է նվազեցնում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց աստղաբան Լյուսյա Հակոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի Հայաստան ներթափանցմանը։

Աստղաբանը վստահեցնում է՝ խուճապն ավելի շատ լրատվական դաշտն է առաջացնում. «Չգիտես ինչու ու ով է ստեղծում, որ ողջ աշխարհով գնում է այս ամենը։ Այդ լուրերը հիմնականում այնտեղ են լինում, որտեղ իրավիճակը լարված է։ Այն երկրներում, քաղաքներում, որտեղ լարված իրավիճակ է»,-հայտնեց Լյուսյա Հակոբյանը՝ նկատելով, որ Ողջ աշխարհում սպասվում են ընտրություններ, իսկ սա էլ հիմնականից ու էականից շեղվելու միջոց է։

«Հունվար, փետրվար, մարտ ամիսներին հիվանդությունները շատանում են։ Բնությունը քնած է, արթնանում է։ Էկոլոգիան խախտվել է, Նոր տարին եկավ առանց ձյան։ Դա արդեն խախտում է։ Երկրի բալանսը խախտվել է, իսկ դա մարդկանց մտքերից է լինում։ Երկրագունդը համարվում է մարդկանց մտքերի հավաքածու։ Բացասականը վերև է գնում, իսկ այնուհետև իջնում ներքև և հարվածում քեզ»,-Հայտնեց աստղաբան՝ Լյուսյա Հակոբյանը։

Վերջինս հավաստիացրեց՝ կորոնավիրուսի հետ կապված աժիոտաժը Հայաստանում կտևի մինչ մարտի վերջ, իսկ աշխարհում այդ ամենը կտևի մինչև ամառ։

Անդրադառնալով գարնանը՝ աստղաբանը նկատեց՝ Հայաստանում այս գարուն որակյալ փոփոխություններ են սպասվում։ Լյուսյա Հակոբյանը նույնպես մատնանշեց ապրիլի 5-ի հանրաքվեի ելքը. ««Այո»-ն կհաղթի։ Փողոցում էլ, երբ մարդկանց տեսնում եմ, հարցնում եմ՝ այո՞ եք ասելու, պատասխանը դրական է լինում միշտ»,-ավելացրեց Լյուսյա Հակոբյանը։

Մանրամասները` տեսանյութում