տուն Լուրեր Աստանայում Հայաստանի լռությունը ևս պատասխան էր եւ դիրքորոշում. Արտակ Դավթյան

Աստանայում Հայաստանի լռությունը ևս պատասխան էր եւ դիրքորոշում. Արտակ Դավթյան

131
0

0293af0b4123b2b33d53ac1432666677

Եթե այդպիսի տհաճ հայտարարություն էր, ես չգիտեմ իրականում Նազարբաևը ի՞նչ էր ուզում, բայց Հայաստանը դիվանագիտորեն պետք է պատասխաներ:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց  Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանըˋ անդրադառնալով օրեր առաջ Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կատարած հայտարարությանը՝ թե Հայաստանը Եվրասիական Միությանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված սահմաններով, այսինքն առանց ԼՂՀ-ի:

«Մենք վերջապես աշխարհին չենք ներկայացել մեր պաշտոնական դիրքորոոշմամբ: ԼՂՀ հիմնահարցը  մենք դրել ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակում եւ քննարկում ենք: Եվ սա պատասխանն էր, որ եղավ: Վերլուծաբանները ճիշտ են նշում, որ վարչապետը եւ Շարմազանովը ներակայացնում էին, որ մենք Արցախի հետ պետք է մտնենք Մաքսային միություն: Հարգելիներս, իսկ եթե դուք հիմա ուզում եք, որ մաքսային կետ դրվի ԼՂՀ-ի հետ, դա նշանակում է, որ մենք պետք է պայմանագիր կնքենք: Պետք է ճանաչենք ԼՂՀ-ն որպես հանրապետություն եւ կողմնորոշվենք ինչպես Ռուաստանը կողմնորոշվեց Ղրիմի հետ: ԼՂՀ-ի միակ ճանապարհը դա Հայաստանն է, որեւէ այլ պետություն ԼՂՀ-ի հետ գոյություն չունի: Մենք հրապարակավ պետք է ներկայացնեինք աշխարհին մեր դիրքորոշումը»,-ասաց Սարգսյանը:

Հանդիպմանը ներկաˋ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը այն ձևաչափը չէր, որտեղ պետք է քննարկվեր ԼՂՀ հարցը, քանի որ դա տնտեսական համաժողով էր:

«Յուրաքանչյուրի համար  էլ հաճելի չէր լսել այն, ինչ Ղազախստանի նախագահը ընթերցեց: Այդ օրը ամենևին այն ձևաչափը  չէր, որ պետք է քննարկվեր ԼՂՀ հակամարտության հետ կապված հարցերը: Այն ինչ ընթերցեց Նազարբաևը, ուղղված էր միայն Ադրբեջանին և ոչ Հայաստանին: Հետագայում մենք կարտահայտենք մեր դիրքորոշումը, փառք աստծո, մենք շփվում ենք միջազգային դիվանագիտական տարբեր շրջանակներում: Լռությունը ևս պատասխան էր եւ դիրքորոշում: Եթե Հայաստանը փորձեր հանդես գալ ավելի սուր պատասխանով, համենայն դեպս որեւէ  օգուտ չէր բերի ՀՀ-ին և կլիներ տղայական պահվածք, իսկ լռությամբ կանխվեց որոշակի հավանական վնասները, որը կարող էր կրել Հայաստանը»,-ասաց Դավթյանը:

Հակադարձելով Արտակ Դավթյանինˋ Արամ Սարգսյանը ասաց, որ Հայաստանը չի կողմնորոշվել եւ չի ասել աշխարահին, թե ԼՂՀ-ն  անկախ հանրապետություն է ու մենք պետք է ճանաչենք, կամ այն մեր տարածքն է եւ մենք չենք կարող դրանից հրաժարվել:

«Չա պաշտոնական հստակ դիրքորոշում, դրա համար արտգործնախարարը մի բան է հայտարարում: Մեզ անհրաժեշտ է հասկանալ, որ Եվրամիության կազմի մեջ ընդգրկվելով, առաջինը տնտեսական շահեր ենք հետապնդում: Դրա մեջ ինչպե՞ս է  արտացոլվելու ԼՂՀ տնտեսական շահերը»,-հավելեց Սարգսյանը: