տուն Արցախ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում կանցկացվի համայնքի ղեկավարի նոր ընտրություն

Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում կանցկացվի համայնքի ղեկավարի նոր ընտրություն

305
0

Այսօր կայացել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր «Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավարի նոր ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» հարցը: Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը:

նիստում քննարկվել և հաստատվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավարի նոր ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին ԱՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա, ԼՂՀ ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածին համապատասխան, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում ընթացիկ տարվա հոկտեմբերի 20-ին սպասվող ընտրության կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը:
Իր խոսքում ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանն ասել է, որ, համաձայն ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ից մինչև սեպտեմբերի 29-ի ժամը 18:00-ն: Թեկնածուների գրանցումը կկատարվի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատված է սահմանվել հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 24:00-ն:
Ե. Արզումանյանի խոսքով՝ միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here