Ասեք Վաչե Գաբրիելյանին՝ թող մեկ-մեկ «Իզվեստիա» կարդա

    130
    0

    6+ big_1368005231_3338882

    Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

    Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն այսօր հայտարարել՝ «Որեւէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությանը հետեւելու է վալյուտային միություն»…

    Բացում ենք 2012 թվականի նոյեմբերի 26-ի «Իզվեստիան» եւ կարդում ենք Հայաստանի կառավարությանղեկավար Տիգրան Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա պնդում է՝ Я думаю, что Таможенный союз очень близок к единой валюте… Այսինքն՝ «Կարծում եմ, որ Մաքսային միությունը շատ մոտ է միասնական տարադրամին»…

    Հիմա ասեք խնդրում եմ՝ արդյոք կարո՞ղ է արդյունավետ գործել մի կառավարություն, որի աշխատակազմի ղեկավարը նույնիսկ սեփական վարչապետի հարցազրույցները չի կարդում…

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here