տուն Հասարակություն Ասացին՝ երեխայից հրաժարվի, թե չէ հորը կնստացնենք․ մայրը՝ երեխային խլելու մասին

Ասացին՝ երեխայից հրաժարվի, թե չէ հորը կնստացնենք․ մայրը՝ երեխային խլելու մասին

411
0

Սյուզաննա Պատվականյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բժիշկներ՝ Անդրանիկ Պողոսյանը և Ռազմիկ Աբրահամյանը ստիպել են իրեն հրաժարվել իր նորածին երեխայից:

Դեպքը տեղի է ունեցել 2000 թվականի փետրվարի 16-ին, երբ ծնվել է Սյուզաննա Պատվականյանի դուստրը: Կինն այդ ժամանակ անչափահաս է եղել, ըստ Սյուզաննա Պատվականյանի՝ բժիշկները իրենից 500 ԱՄՆ դոլար են պահանջել, որպեսզի իրավապահներին չհայտնեն, որ երեխայի հայրը անչափահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Սյուզաննա Պատվականյանն ասաց, որ պահանջված գումարը չեն վճարել, ինչի պատճառով էլ ստիպել են երեխայից հրաժարվել: