WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ելույթ կունենա CNN հեռուստաալիքով և կպատասխանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հարցերին՝ կապված ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունում իրականացվելիք բարեփոխումների մասին:
Այս մասին հաղորդվում է WikiLeaks-ի Թվիթերի միկրոբլոգում,- հաղորդում է gazeta.ru-ն:
Ասանժի ելույթի ամսաթվի մասին դեռ չի հաղորդվում:
Հաղորդվում է, որ այս պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղիղ եթերում խոսում է ազգային անվտանգության գործակալությունում իրականացվելիք բերփոխումների մասին: