WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ բրիտանական բանտերից մեկում իրեն կտտանքների են ենթարկել։ Նրա խոսքերով՝ դա տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը ապաստան ստանալուց առաջ։
«Ինձ ձերբակալել են առանց մեղադրանք առաջադրելու, պարզապես ձերբակալել են։ Ես հինգ օր անցկացրել եմ Մեծ Բրիտանիայի բանտի ահավոր պայմաններում՝ առանց մեղադրանքի առաջադրման։ Առողջական վիճակս վատ էր, ինձ էլեկտրահարել են», — ասել է Ասանժը Andes գործակալությանը։
Հիշեցնենք, որ Ասանժը անցյալ տարվա հունիս ամսից գտնվում է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը։ Նա թաքնվում է Շվեդիայի արդարադատությունից՝ մեղադրվելով սեռական բնույթի ոտնձգությունների մեջ։