Մարդու իրավունքներրի հարցով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակարար Նավի Պիլլայը հայտարարել է, որ կազմակերպությունը ապացույցներ ունի առ այն, որ սիրիական իշխանությունները, այդ թվում՝ և Բաշար Ալ-Ասադը, պատասխանատու են ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի հանձնակատարը հայտարարել է հանցագործություններում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի մասնակցության մասին:
Պիլլայը հայտնել է, որ ՄԱԿ-ը ապացույցներ ունի այն մասին, որ «Սիրիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ և նախագահը», պատասխանատու են մարդկության դեմ ռազմական հանցագործություններում: