տուն Քաղաքական Միջազգային Առևտրի միջազգային կազմակերպությունը կիրականացնի ստեղծումից ի վեր աննախադեպ բարեփոխում

Առևտրի միջազգային կազմակերպությունը կիրականացնի ստեղծումից ի վեր աննախադեպ բարեփոխում

140
0

336442_WTO

Առևտրի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) կիրականացնի այդ կառույցի ամենամեծ բարեփոխումը ստեղծումից ի վեր։ Նման որոշում է ընդունվել Բալիում, իսկ փաստաթուղթը կրում է Բալիի փաթեթ անվանումը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այս փաթեթի ճակատագիրը մինչև վերջին պահն անորոշ էր, քանի որ կային բազմաթիվ խոչընդոտներ։ Սկզբում Հնդկաստանը հայտարարել էր, որ կստորագրի փաթեթի 10 փաստաթղթից միայն ութը, քանի որ համաձայն չէր այն դրույթի հետ, որով պարենային անվտանգության նկատառումներից պետք է դադարեցվեին սուբսիդավորումները։ Հնդկաստանի հետ համաձայնության գալուց հետո Կուբան, Բոլիվիան, Վենեսուելան և Նիկարագուան առաջ քաշեցին իրենց պահանջները։ Բանակցություններն այս երկրների հետ տևեցին ևս 7 ժամ։

Արդյունքում` փաթեթն ամբողջությամբ ընդունվեց։ ԱՄԿ-ի կանոններով՝ եթե 159 անդամ-պետություններից մեկը վետո է դնում առաջարկվող փաստաթղթի նկատմամբ, այն չի կարող ընդունված համարել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here