տուն Uncategorized Առևտրաարդյունաբերական պալատը հուշագիր ստորագրեց

Առևտրաարդյունաբերական պալատը հուշագիր ստորագրեց

118
0

maxresdefault

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու շրջանակում այսօր Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը համագործակցության հուշագիր ստորագրեց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հետ: Վերջինս գործում է Հայաստանում արդեն մոտ 5 տարի և աշխատել է տարբեր գերատեսչությունների հետ:

Հայկական կողմից հուշագիրն ստորագրեց Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, իսկ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կողմից՝ դրա նախագահ Մարկ Կալինինը: Վերջինս նշեց, որ մայիսի 29-ին Մաքսային միության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր կստորագրվեն, և որ հուլիսին կհստակեցվեն նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետները:

«Ինտեգրացիան միայն քաղաքական չի լինում, երբ նայում ենք անցած տարի ինտեգրացիոն պրոցեսներին, տեսնում ենք, որ ինտեգրացիայի շարժիչ ուժը տնտեսությունն է»,- ասաց Մ. Կալինինը` հավելելով, որ ստորագրված հուշագիրը հնարավորություն կտա առավել խորացնել հարաբերությունները երիտասարդ գործարարներին առաքման ոլորտում և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում: