Լիբիայում առևանգվել է այդ երկրի վարչապետ Ալի Զեյդանը։ Հանցագործությունը կատարել են մի խումբ զինված մարդիկ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ականատեսները պնդում են, որ հարձակվողները Տրիպոիլում գտնվող հյուրանոցից, որտեղ նրա նստավայրն էր, դուրս են բերել վարչապետին և տարել անհայտ ուղղությամբ։ Այս պահին ոչ մի կազմակերպություն չի ստանձնել առևանգման պատասխանատվությունը, պահանջներ չեն ներկայացվել։