Ինչպես արդեն հաղորդել էինք, հիմնավոր կասկած կա, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կարող է վարակված լինել կորոնավիրուսով:
ԱԺ նիստի ընթացքում Արարատ Միրզոյանը հաստատեց կասկածները. «Ես առավոտյան ասացի, որ կասկած կա, որ կորոնավիրուսով վարակի դեպք կա Ազգային ժողովում։ Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատված է, և մենք Ազգային ժողովի աշխատակազմում վարակակիր ունենք։ Առողջություն ենք մաղթում վարակակրին»,- ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց պահպանել անվտանգության կանոնները։ «Ես ուզում եմ ասել, որ դիմակներ և ձեռնոցներ կրելու ոչ մի պարտադրանք չկա, բայց դա նախևառաջ ձեր, ձեր ընտանիքների, հանրային առողջության համար է, եթե հաշվի առնենք, որ դրանով կարող ենք վարակի տարածումը կանխել»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Հայկ Մագոյան