Առողջապահության նախարարությունը 8003 «թեժ գծից» զատ լրացուցիչ հեռախոսահամարներ է հրապարակել

    307
    0

    ՀՀ Առողջապահության նախարարությունը համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» 3 լրացուցիչ հեռախոսահամար է հրապարակել՝ 010 55 06 01, 010 55 03 06, 010 55 03 07:

    «Հարգելի օգտատերեր, տեղեկացնում ենք, որ առողջապահության նախարարությունում շուրջօրյա հասանելի է «թեժ գիծ» ծառայությունը` 8003, ինչպես նաև տրամադրում ենք լրացուցիչ հեռախոսահամարներ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»` 010 55 06 01, 010 55 03 06, 010 55 03 07, համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար»,-տեղեկացրել է նախարարությունը: