«Ես տեղյակ չեմ իմ նախկին խորհրդականի կարիերիայից»,- այսօր կառավարության նիստից հետո ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երբ հարցրին՝ ինչ կարծիք ունի, որ կաշառքի համար մեղադրվող Արսեն Դավթյանը՝ առողջապահության նախկին փոխնախարարը, նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական։
Լրագրողը հարցը պնդեց, ինչից հետո նախարարն ասաց. «Դուք սխալ եք ինֆորմացված»: