տուն Հասարակություն Առողջապահության նախարարը՝ ապահովագրության մասին

Առողջապահության նախարարը՝ ապահովագրության մասին

312
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Պարզվում է՝ ընդդիմադիր խմբակցություններից մեկն էլ է դեմ առողջության համապարփակ ապահովագրությանը։

Ավելին, պարզվում է՝ կա՛մ իրենք են տրվել երեկ նշածս մանիպուլյացիաներին, կա՛մ էլ հենց իրենք են մանիպուլացնում։

Ու այլ կարևոր բան ամբողջ համակարգի մեջ, քան հարկատեսակի ներդրումն է, չեն տեսնում։ Ուրախ եմ, որ դեմ եք, դրանով շատ հստակ հաղորդագրություն եք տալիս ձեր ընտրողներին, որ չեք ուզում Հայաստանում կայացած առողջապահություն ունենալ, որի ծառայություններից օգտվելը աղետալի բեռ չի լինի նրա քաղաքացիների վրա»: