տուն Քաղաքական Միջազգային Առնոլդ Շվարցենեգերին հիացրել է ուկրաինացիների պայքարը

Առնոլդ Շվարցենեգերին հիացրել է ուկրաինացիների պայքարը

137
0

Arnold Schwarzenegger Addresses Financial Education Summit

Հոլիվուդյան դերասան և ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի նախկին ղեկավար Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է ուկրաինացիներին հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Ուկրաինայի քաղաքացիներին հաղթանակի կապակցությամբ։ Լայն զանգվածների պայքարի հիանալի օրինակ է։ Քանի դեռ դուք որոշում եք ձեր ապագան, ես մտքերով ձեզ հետ եմ», — գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվարցենեգերը տեսանյութով իր աջակցությունն էր հայտնել ուկրաինացիներին՝ այն տեղադրելով Կլիչկո եղբայրների YouTube-ի օգտաէջում։