Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերն իր համաձայնությունն է տվել «Ավատար» ֆիլմում գլխավոր դերը խաղալու համար: Ըստ Ջեյմս Քեմերոնի, Շվարցենեգերը կմարմնավորի գլխավոր չարագործի կերպարը: «Ավատարի» երկու շարունակություններում էլ գլխավոր դերը նրանն են լինելու:
Չնայած այդ մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, սակայն Շվարցենեգերն ասել է, որ սիրով կխաղա այդ ֆանտաստիկ ֆիլմում:
Հիշեցնենք, որ Ջեյմս Քեմերոնն ու Առնոլդ Շվարցենեգերը միասին աշխատել են այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Տերմինատորը», «Տերմինատոր 2», «Թրու լայս» :