տուն Հասարակություն Իրավական Առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

Առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

435
0

Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված առերևութ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է: Այս մասին Araratnews.am-ին ասացին ՀՀ Քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում հիշյալ քրեական գործի վարույթում միացվել են նաև այլ քրեական գործեր, կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ: Ներկա դրությամբ մեղադրյալի, կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան:

Սոնա Դավթյան